‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’

1585

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:00ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 479 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 542 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.20 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.33 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 479 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 545 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.27 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 549 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.25 դրամ:

Միջին փոխարժեքները

Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 477.11, վաճառքինը՝ 481.62

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 538.24, վաճառքինը՝ 550.66 

Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 6.99, վաճառքինը՝ 7.62

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 06.02.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 477.46, ԵՎՐՈ – 546.88, Ռուսական ռուբլի – 7.22

Նախորդ հոդվածը‘Դարպասապահը 124-րդ գնդակն է խփել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բերձորի միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր. ԼՂՀ ոստիկանություն’