‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

925

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 14:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.85 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408.30 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,85 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 408 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`555.25  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.86 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 408.25 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 556 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,88 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 07.07.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 407.67, ԵՎՐՈ – 554.19, Ռուսական ռուբլի – 11.81:

Նախորդ հոդվածը‘Ստեղծվեց նոր քաղաքացիական նախաձեռնություն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել տղամարդու դի’