‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘

1073

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.93 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408.50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,00 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 408 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`555.50  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.94 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 408. 5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 556 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,95 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 10.07.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 407.52, ԵՎՐՈ – 555.21, Ռուսական ռուբլի – 11.96:

Նախորդ հոդվածը‘Լուր` առանց մեկնաբանության. Ոստիկանությունը հայտնաբերել է 3 տղամարդու, ովքեր զբաղվել են ձեռնաշարժությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպան. Եվրամիությունը չի կորցրել Հայաստանի հետ համագործակցության իր հետաքրքրությունը’