‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘

1141

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 551 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.79 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407.80 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,87 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 407 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`552  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.80 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 407. 5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 555.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,83 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 15.07.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 407.29, ԵՎՐՈ – 553.79, Ռուսական ռուբլի – 11.85:

Նախորդ հոդվածը‘Քննիչը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի մետրոյում տուժած հայերը ՌԴ քաղաքացիներ են’