‘Դրեզդենում հետաձգվել է երթն ընդդեմ Եվրոպայի իսլամացման’

808

Գերմանական «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Եվրոպայի իսլամացման» կազմակերպությունը հետաձգել է Դրեզդենում նախատեսված երթն այն բանից հետո, երբ երթի կազմակերպիչներից մեկի հասցեին սպառնալիքներ են հնչել: Ոստիկանության տվյալներով՝ դրանք միանգամայն լուրջ սպառնալիքներ են եղել, և այդ պատճառով էլ երկուշաբթի նախատեսված երթը չեղյալ է հայտարարվել: Ըստ Spiegel-ի՝ Գերմանիայի հատուկ ծառայությունները որսացել են հայտնի ջիհադիստների փոխանակած հաղորդագրությունները, որոնցում քննարկվել է հանրահավաքի մասնակիցների վրա հարձակվելու հարցը:

Կազմակերպությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ամեն երկուշաբթի հանրահավաքներ է անցկացնում Դրեզդենում, անցյալ շաբաթ հանրահավաքին ռեկորդային թվով՝ 25 հազար ցուցարարներ են մասնակել:

Միևնույն ժամանակ՝ Դրեզդենում, Լայպցիգում, Հանովերում և Մյունխենում ցույցեր են տեղի ունեցել «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Եվրոպայի իսլամացման» կազմակերպության դեմ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Բոկո հարամի» գրոհայինները Կամերունում տասնյակ մարդկանց են առևանգել’
Հաջորդ հոդվածը‘Մարին Լը Պեն. Կառավարության սխալ քաղաքականությունն է հնարավոր դարձրել ահաբեկչությունը Ֆրանսիայում’