‘«Դրես-կոդի» փոխարեն պատգամավորների համար պետք է «բերյն-կոդ» սահմանվի. «ՉԻ»’

1597

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը մտադիր է խորհրդարան մտնող լրագրողների համար «դրես-կոդ» սահմանել: «Սկսելու ենք լրագրողների հագուկապից, փորձենք լրագրողների վրա, տեսնենք՝ ինչ կստացվի»,-ասել է նա:

«ՉԻ» — Հրայր Թովմասյանն, իհարկե, գլոբալ մտածողության տեր անձնավորություն է և գտել է հայոց խորհրդարանի մեղմ ասած՝ ոչ փայլուն գործունեության հիմնական պատճառը: Պարզվում է՝ ամբողջ խնդիրն այն է, որ լրագրողները պատշաճ չեն հագնվում: Ասենք՝ հնարավոր է որևէ լրագրողուհու շրջազգեստը սովորականից հակիրճ լինի, և պատգամավորները շեղվեն ու պետության շահերը ոտնահարող օրենքներ ընդունեն: Այնպես որ՝ լրագրողների համար «դրես-կոդ» սահմանելն իսկապես հրատապ է:

Այլ հարց է, որ խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի արագ տեմպերով կբարձրանար, եթե լրագրողների «դրես-կոդի» փոխարեն պատգամավորների համար «բերյն-կոդ» սահմանվեր, այսինքն՝ խորհրդարան մտնելուց առաջ ստուգվեին պատգամավորների ուղեղները: Չէ, մենք հասկանում ենք, որ առանց այն էլ ՀՀԿ-ն քվորումի խնդիր ունի, բայց ամեն դեպքում պետք է փորձել: Տեսնենք ինչ կստացվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա – Խորվաթիա 3-1. Նեյմարի դուբլն ու մրցավարի սխալը’
Հաջորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ’