Դրիս Մերտենսը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

385

Իտալական «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը մոտ է ազատ գործակալի կարգավիճակում «Ռոմա» տեղափոխվելուն, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

34-ամյա ֆուտբոլիստի գործակալներն այժմ բանակցում են հռոմեական ակումբի հետ։ Դրիս Մերտենսը ցանկանում է ստանալ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ, «Ռոման» առաջարկում է 3,5 միլիոն եվրո։

Դրիս Մերտենսը «Նապոլիում» է խաղում 2013 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։

Ավարտված մրցաշրջանում Մերտենսը «Նապոլիի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ։

Նախորդ հոդվածըԲունդեսլիգա վերադարձած «Շալկեն» ունի նոր գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածըՀրապարակվել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի նախնական օրացույցը