Դրոգբան՝ Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

371

Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, 44-ամյա Դիդյե Դրոգբան առաջադրվել է Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։

Ընտրությունը տեղի կունենա ապրիլի 23-ին։ Պաշտոնին հավակնում են նաեւ Յատտե Էլելե Ժան-Բատիստը, Առնո Ական, Լորան Կուակուն, Իդրիս Դիալոն եւ Սորի Դիաբատեն, հաղորդում է Africa News-ը։

«Անհամբեր սպասում եմ ընտրարշավին։ Հավատացեք՝ ես նոր շունչ կհաղորդեմ մեր ֆուտբոլին, եթե ինձ ընտրեն»,- ասել է Դրոգբան։

Նշվում է, որ լեգենդար ֆուտբոլիստը ֆավորիտ չէ, քանի որ չունի երկրի ակումբների աջակցությունը։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Վիլյառեալը» դուրս թողեց «Բավարիային», «Ռեալը» կիաեզրափակիչում է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըCAS. եթե Ռուսաստանի հավաքականին թույլատրվեր խաղալ, նրանց մրցակիցները կզրկվեին խաղից