‘Դևիդ Գետտան երկրպագուներին խնդրել է օգնել Եվրո-2016-ի հիմնը գրելու գործում’

1333

Հայտնի ֆրանսիացի երաժիշտ և պրոդյուսեր Դևիդ Գետտան ողջ աշխարհի երկրպագուներին կոչ է արել օգնել իրեն ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության հիմնը գրելու գործում:

«Ցանկանում եմ յուրահատուկ բան ստեղծել, այդ պատճառով կոչ եմ անում ողջ աշխարհի ֆաներին միավորվել այս ֆուտբոլային տոնի շուրջ և օգնել ինձ երգը գրելու գործում»,- Գետտայի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:  

Գետտան պատասխանատու է առաջնության երաժշտական ամբողջ ձևավորման համար՝ սկսած մարզադաշտերում հնչելիք երաժշտություններից, վերջացրած մրցաշարի պաշտոնական օրհներգով:  

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. «Ատում եմ այն, ինչը շրջապատում է ֆուտբոլին. ես այդ աշխարհին չեմ պատկանում»’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Դպրոցն ու մեր վախերը’