‘Դևիդ Մոյեսը՝«Մանչեսթր Յունայթեդ»-ում իր վերջին օրվա և այլ հարցերի մասին’

1152

Անցած մրցաշրջանում  Անգլիայի լավագույն ակումբներից մեկը՝«Մանչեսթր Յունայթեդը» զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Մի հանգամանք, որը  շատ տխրեցրեց թե երկրպագուներին և թե ակումբի ղեկավարությանը: Արդյունքում, աշխատանքից ազատվեց մարզիչը՝ Դևիդ Մոյեսը,  ով ընդամենը մեկ տարի հասցրեց կատարել այս թիմի գլխավոր մարզչի պարտականությունները: Եվ այսպես՝  Դևիդ Մոյեսը  պատմում է, թե ինչու իր աշխատանքն ավարտվեց անհաջողությամբ:    

 

«Մանչեսթր Յունայթեդ» աշխատանքի անցնելու մասին

«Ինձ դուր էր գալիս  աշխատանքը «Էվերթոնում»: Ես հիանալի ղեկավարություն ունեի և աշխատում էի շատ լավ մարդկանց հետ: «Լիվերպուլ»-ում սկզբում նույնպես ամեն ինչ լավ էր: Մենք «Էվերթոնի» հետ մի քանի ծանր տարի ունեցանք, մինչև, որ թիմը կարողացավ ոտքի կանգնել: Սակայն ես չէի գնա «Մանչեսթր Յունայթեդ», եթե  ղեկավարությունը ինձ չտար ամենակարևորը՝ ժամանակ: Իմ առջև բարդ խնդիր էր ծագել, որ հնարավոր կլիներ լուծել աստիճանաբար: Ինձ անհրաժեշտ էր ժամանակ, և կարծում էի, թե կստանամ այն:

Ճիշտ ընտրության մասին

«Դա քայլ է դեպի անհայտություն: Սակայն ես ճիշտ ընտրություն կատարեցի: «Էվերթոն»-ում ես աշխատել եմ  11 տարուց ավելի.  Խաղացել եմ Չեմպիոնների լիգայում, դուրս եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ, երեք անգամ ինձ ճանաչել են տարվա մարզիչ: Ես  ԱՊԼ-ի ամենափորձառու մարզիչներից էի»:

Սըր Ալեքսի մասին

«Ես ոչնչի չէի հասնի, եթե չլիներ սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Նա միշտ շատ բարի էր իմ հանդեպ և միշտ աջակցում էր: Մենք պարբերաբար հանդիպում էինք և քննարկում ակումբում իմ կատարած աշխատանքը: Նա շատ  դրական ազդեցություն էր թողնում իմ աշխատանքի վրա»:

Կարիերայի սկզբի սխալների մասին

«Կա մի բան, ինչին ես երբեք չէի դավաճանի: Հուլիսի 1-ին սպասելու փոխարեն, ես թիմի հետ աշխատանքի կանցնեի ամիջապես անցնող մրցաշրջանի ավարտից հետո: «Էվերթոնի» հետ իմ պայամանգիրն ավարտվում էր հունիսի 30-ին, բայց դե ֆակտո ես կարող էի ավելի շուտ սկսել մարզումները  «Մանչեսթր Յունայթեդի» հետ:

Աշխատանքից ազատվելու  մասին

«Ես հուսահատված էի «Մանչեսթր Յունայթեդ»-ում աշխատանքը կորցնելուց հետո: Զգում էի, որ կարող  էի իսկական հաջողության հասնել, բայց ինձ ժամանակ էր հարկավոր: Ցավոք սրտի, ինձ Ժամանակ չտվեցին:

Շատ ծանր էր նաև իմ ընտանիքի համար: Ինձ աշխատանքից ազատելու  մասին տեղեկացանք թերթերից: Հայրս 79 տարեկան է: Նա ֆուտբոլային աշխարհում հայտնի մարդ է (եղել է շոտլանդական սիրողական այն ակումբի ղեկավարը, որտեղ իրենց կարիերան են սկսել Մոյեսն ու Ֆերգյուսոնը): Նա միշտ հետևում էր իմ աշխատանքին:Ես հաճախ եմ հայրիկիս տանում ֆուտբոլային խաղերը դիտելու և հուսով եմ, որ իմ տղան էլ ինձ  իր հետ կտանի, երբ կլինեմ 80-ին մոտ:

«Մանչեսթր Յունայթեդ»-ում վերջին օրվա մասին

«Իմ վերջին աշխատանքային оրը «Մանչեսթր Յունայթեդում» տխուր էր: Առավոտյան ժամը 10-ին ես ֆուտբոլիստներին հանդերձարան կանչեցի: Ես նրանց ասացի, թե որքան հիասթափված եմ և զարմացած, որ իմ աշխատանքն այդքան  շուտ ավարտվեց: Խաղացողները լսում էին և հարգալից լռում: Ես երբեք  դեռ մարդականց առաջ ելույթ չէի ունեցել: Բայց ես հասկանում էի, որ պետք է հրաժեշտ տամ իմ սաներին, մինչև նրանց թողնելը»:

Անհաջողության պատճառների մասին

«Ես ուզում էի հասկանալ, թե ինչու իմ գործերը չհաջողվեցին «Յունայթեդ» -ում: Ես լսեցի, թե ինչպես Լուի վան Գալն ասաց, որ ուզում է յուրաքանչյուր խաղացողի հնարավորություն տալ դրսևորելու իրենց: Դրանից սկսեցի նաև ես: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք փորձեցինք ձեռք բերել լավ ֆուտբոլիստներ, բայց մեզ չհաջողվեց, թեև բավականաչափ փող կար»:

Տրանսֆերների մասին

Հայտնի է, որ մենք հետաքրքվեցիք Բեյլով, Ֆաբրեգասով և Ռոնալդուով: Քրիստիանոյի համար «Յունայթդը» պայքարում էր հենց առաջին оրվանից: Ես մեղավորներ չեմ փնտրում, ուղղակի մեր բախտը չբերեց»:

Վերաբերմունքը «Մանչեսթր Յունայթեդի» հանդեպ

Այս ամռանն առաջին անգամ  35 տարվա ընթացքում ես բաց թողեցի նախապատրաստական շրջանը: Այս հանգստյան оրերին ես ցավով էի հետևում «Մանչեսթր Յունայթեդ» խաղին: Բնականաբար, ես ուզում էի  այնտեղ, մարզիչների շարքում լինել, ղեկավարել թիմը: Բայց ես երբեք երես չեմ թեքի այդ թիմից և միշտ կհետևեմ նրա հանդիպումներին: Ես չեմ պատրաստվում փախչել ֆուտբոլից: Ֆուտբոլն այն է, ինչով զբաղվում եմ վաղ մանկությունից:

Ապագայի մասին

«Ես պայմանագիր ունեմ մի քանի թիմերի ղեկավարների հետ,բայց կուզենայի գտնել այնպիսի մի ակումբ, որտեղ ես կունենայի հաջողության հասնելու հնարավորություն: Ինձ հետ կապ հաստատեցին «Գալաթասարայի» ղեկավարությունը, բայց մեր հանդիպումը ոչնչի չհասցրեց: Եղել են նաև այլ առաջարկություններ արտասահմանից: Պրիմիեր լիգայում աշխատում են մեծ քանակությամբ оտարերկրացի մարզիչներ և, կարծում եմ, անգլիացի մարզիչներն էլ պետք  Եվրոպայում պահաջարկ ունենան:

Ես չեմ ուզում հրաժարվել այն սկզբունքներից, որոնք ինձ հաջողություն են բերել «Էվերթոնում»: չեմ ուզում փոխել իմ որդեգրած խաղային ոճը: Ինչի փոխել այն, ինչն ինձ փառք և ճանաչում է բերել: Իհարկե, «Յունայթեդ»-ում ունեցած փորձից հետո ես հասկացա, որ որոշ բաների պետք է նայել ուրիշ տեսանկյունից:

Աղբյուրը՝ Daily Mail

Նախորդ հոդվածը‘Անհայտ ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել Տրիպոլիի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ խմբակցությունները սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրող օրինագիծ կմշակեն-«Ազատություն»’