‘Դևիդ Մոյես. «Պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները»’

780

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Ռեալի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը կարող է պայքարել հաղթանակի համար և գովաբանել է մրցակցի մարզիչ Կարլո Անչելոտիին:

«Պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները: Ես իմ ֆուտբոլիստներին տրամադրում եմ պահեր ստեղծել և հաղթել: «Ռեալը» շատ արագ թիմ է. պետք է գնդակով շատ զգույշ լինենք, քանի որ մադրիդցիներն ակնթարթորեն պաշտպանությունից անցնում են հարձակման:

Անչելոտին փորձառու մասնագետ է, աշխարհում լավագույնների մեկը: Նա պարզապես ֆանտաստիկ մարզիչ է, մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ»,-Մոյեսի խոսքը մեջբերված է «Ռեալ Սոսյեդադի» Twitter-յան էջից:

Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կայանալու է վաղը, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ին:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի նախարարությանը պետք է հեռու պահել տիեզրագնացության ոլորտից. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, ավտոճանապարհները բաց են ‘