‘Դևիդ Պետրեուսն իր աղմկալի հրաժարականից հետո առաջին հարցազրույցն է տվել’

787

ԿՀՎ նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը պնդում է, որ երբեք գաղտնի տեղեկատվություն չի փոխանցել իր սիրուհուն՝ լրագրող և նախկին ռազմական գործակալ Պոլա Բրոդուելին: Այս մասին Պետրեուսն ասել է ամենրիկյան HLN հեռուստաալիքին տրված հարցազրույցում:

Պետրեուսը նաև հերքել է այն լուրերը, թե իր հրաժարականը կապված է սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա պլանավորված հարձակման շուրջ ստեղծված աղմուկի հետ: Այդ ժամանակ ԿՀՎ-ն չէր կարողացել պարզել և կանխել դեսպանատան հարձակումը, ինչի հետևանքով սպանվել էին դեսպան Սթիվենը և նրա երկու օգնականները:

 «Ես հրաժարվել եմ հետախուզական գերատեսչության ղեկավարի պաշտոնից արտամուսնական կապի, այլ ոչ թե սեպտեմբերի 11-ին Բենգազիի ԱՄՆ դեսպանատան դեպքերից հետոԿՀՎ հասցեին ուղղված քննադատության պատճառով»,- լրագրողին ասել է Դևիդ Պետրեուսը (ԱՄՆ բանակում ամուսնական անհավատարմությունը լուրջ մեղք է համարվում և ենթակա է խստագույն պատժի):

Ինչ վերաբերում է Պոլա Բրոդուելի համակարգչում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերին, ապա պարզվել է, որ նրանցում եղած տեղեկատվությունը հնացած է և վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Պետրեուսը դեռ չի ղեկավարել ԿՀՎ-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին պահածոյի տուփի մեջ հայտնաբերել է լաթի կտոր’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Գազային. միջազգային հանրությունը խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում (տեսանյութ)’