‘Դևիդ Քեմերոնի գրասենյակ. Մեծ Բրիտանիան չի մասնակցում Սիրիայում ԱՄՆ-ի գործողությանը’

740

Մեծ Բրիտանիան չի մասնակցում Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների  դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը:

Այդ մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակը:

Պաշտպանության նախարարությունում, իր հերթին՝ պարզաբանել են, որ դրա շուրջ բանավեճը դեռևս շարունակվում է, և առայժմ որոշում չի ընդունվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակից արաբական հինգ պետություններ սկսել են օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին:

 Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ճապոնիան ետ է կանչել Պուտինի հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’