‘Դ. Հարությունյանն ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին. Մամուլ’

1705

ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Սարգսյանի և Արմեն Աշոտյանի հայտարարություններին, թե Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ գրանցելու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը «քաղաքական հայտարարություն» և «քաղաքական հորդոր» էր, Դ. Հարությունյանը նշել է. «Այո, դա իրավական պահանջ չէր, այլ քաղաքական: Սակայն քաղաքական պահանջները ենթադրում են նաև քաղաքական պատասխանատվություն։ Այն կարող է լինել զուտ կուսակցական, բայց կարող է լինել նաև ավելի լուրջ. Սահմանադրության 84-րդ հոդվածը նախատեսում է քաղաքական պատասխանատվություն։ Ուստի, նախագահի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ Աժ ներկայացնելը և այդպես Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունն իրացնելը ևս քաղաքական է» ։

Նշենք նաև, որ «ՀԺ»-ն այսօր գրել էր, որ ԱԺ-ն դեկտեմբերի 20-ին ևս մեկ արտահերթ նիստ է հրավիրելու: «Պարզվում է, որ դեռ մի քանի կիսատ մնացած օրինագծեր կան, որոնք պետք է ընդունվեն մինչև հունվարի 1-ը։ Թե որոնք են դրանք, դեռ հայտնի չէ»,-գրել է թերթը:

Նախորդ հոդվածը‘Դատավորը պաշտոնից հեռացել է դատախազությունում աշխատելու համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալը դադարեցրել է 32 oր տևած հացադուլը. Մամուլ’