‘Ե՞րբ եք սկսելու ճաշակ ձևավորել, որակ բարձրացնել, լուրջ որակով ֆիլմեր նկարահանել’

1875

Միջազգային հարաբերությունների մասնագետ, գործարար Արամ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վերջերս դիտեցի «The Newsroom» ամերիկյան սերիալը: Ֆիլմի հիմնական միտքն այն է, որ ինչ-որ պահի ամերիկյան խոշոր հեռուստաընկերության լրատվական ծառայությունը որոշում է այլևս չվազել ռեյթինգների ետևից և զբաղվել որակյալ և անաչառ լրատվությամբ…

Այսօր Հայաստանում ես տեսնում եմ բավական կիրթ մարդկանց, ովքեր զբաղված են միայն ռեյթինգային շոուների, սերիալների ստեղծման գործով: Անկեղծ ասած՝ «Կարգին սերիալ 6-ը» ես էլ դիտել եմ, հիմնականում հավանել եմ: Մյուս հայկական սերիալները աշխատում եմ չնայել:

Բայց հարցս հետևյալն է.

«Հարգելի իմ տաղանդավոր ընկերներ և հայրենակիցներ,

ե՞րբ եք սկսելու ճաշակ ձևավորել, որակ բարձրացնել, լուրջ որակով ֆիլմեր նկարահանել և հնարավորինս զարգացնել խոսակցական լեզուն: Ուզո՞ւմ եք մնալ պատմության մեջ՝ մոռացեք ռեյթինգների մասին, մոռացեք այդ անորակ կրիմինալ սցենարները, մոռացեք կիսագողական, թեկուզ և ծիծաղելի կերպարները:

Ցույց տվեք այն հային կամ հայերին, որոնցից մեր և ձեր երեխաները պիտի օրինակ վերցնեն: Մի՞թե չեք մտաբերում որևիցե արժանի հայի՝ պատմությունից կամ ներկայից»: Մենակ էլի «փող չկա» լացը չկրկնեք: Բոլոր հարուստ հայերին ճանաչում եք, իրենք էլ պետք եղած ժամանակ ամեն ինչ էլ կանեն ձեզ համար:

Խնդրում եմ ավելի պատասխանատու լինել …. ու երեխաներին բացատրել, որ սերիալներից դուրս՝ «շքամա» բառը պետք չէ օգտագործել, այն զուտ ֆիլմի համար է»:

Նախորդ հոդվածը‘Կարկուտից տուժել է Տավուշի 12 համայնք’
Հաջորդ հոդվածը’42 տարի առաջ հունիսի 17-ին ավտովթարից զոհվեց Պարույր Սևակը ‘