‘Ե՞րբ կվերագործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը ‘

991

Հուլիսի 3-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների հետ: Այդ մասին հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ հնչեցված հարցին՝ Ա. Աղաբեկյանը նշել է, որ  այդ ուղղությամբ Արցախում ակնկալում են միջազգային հանրության աջակցությունը, և կոչ է արել, որ սփյուռքի համայնքներն այս հարցում ևս իրենց երկրներում ակտիվ ներգրավվեն քարոզչական աշխատանքներում:

  

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանն էլ է հույսեր կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ադիբեկյանը՝ հոսանքի թանկացման մասին. Սա լավ դաս է, որ դառնանք բանական-ռացիոնալ’