‘Ե՞րբ «Յուվենթուս»-ը պաշտոնապես կներկայացնի Ռոնալդուին’

1368

Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կհամալրի «Յուվենթուս»-ի կազմը: Այս մասին հաղորդում է SportMediaset-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին ու գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան այսօր մեկնել են Իսպանիա, որպեսզի ավարտեն պորտուգալացու տեղափոխության գործարքը: Նշվում է, որ առաջիկա շաբաթ օրը՝ հուլիսի 7-ին «Յուվենթուս»-ը պաշտոնապես Ռոնալդուին կներկայացնի որպես թիմի նորեկ:

Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թուրինցիները տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ին կվճարեն 100 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել, թե Ճապոնիայի հավաքականում որքան են պատրաստվում վճարել Կլինսմանին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Յուրա Մովսիսյանն այլևս «Յուրգորդեն»-ի խաղացող չէ’