‘ԵԱԶԲ ՆՀԿ-ն կհրապարակի Հայաստանի եւ ՄՄ միջև համագործակցության տարբեր սցենարների գնահատման վերջնական զեկույցը’

878

2013 թվականի դեկտեմբերին Եվրասիական Զարգացման Բանկի Ներդրումային Հետազոտությունների կենտրոնը կհրապարակի Հայաստանի և Մաքսային միության միջև համագործակցության տարբեր սցենարների գնահատման վերաբերյալ վերջնական զեկույցը` «Մաքսային միության հետ Հայաստանի և Միասնական տնտեսական տարածության համագործակցության տնտեսական արդյունքի տարբեր սցենարների մասին» թեմայով:

Ինչպես նշվում է ԵԱԶԲ պաշտոնական կայքում, հետազտության նպատակն է սահմանել, վերլուծել և գնահատել Մաքսային միությանը և ՄՏՏ-ին Հայաստանի միանալու դրական և բացասական հետևանքները, ինչպես նաև քննարկել այդ համագործակցության տարբերակներն ընթացիկ պայմանների շրջանակներում, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» մասնակցությամբ:

Հետազոտությունը բացառում է այնպիսի բլոկները, ինչպիսիք են մակրտնտսական և սեկտորային վերլուծությունները, միանալու ազդեցության տնտեսական ցուցանիշների գնահատումը, արագացման կոնվերգենցիայի և միջոցների գնահատումը, Հայաստանի աշխատանքի շուկայի և միգրացիոն հոսքերի գնահատումը, ՙվրացական՚ գործոնի ազդեցութան գնահատումը ենթակառույցների, տրանզիտի, ինչպես նաև Հայստանի և ՌԴ միջև փոխադարձ առևտրի զարգացման ներուժի տեսանկյունից, ԵվրաԶԷՍ-ի և ԱՊՀ  գործադիր մարմինների, ԱՊՀ երկրների պետական առանձին մարմինների, ինչպես նաև ԵԱԶԲ համար առաջարկությունների մշակումը: Վերջնական զեկույցի հրապարակումը նախատեսվում է 2013 թվականի դեկտեմբերին:

Եվրասիական Զարգացման Բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականի հունվարին, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, մասնակից-երկրների տնտեսական զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև փոխադարձ առևտրա-տնտեսական կապերն ամրապնդման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ.դոլարը: Բանկի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հայաստանը Բանկի լիիրավ մասնակից է դարձել 2009 թվականի ապրիլին: Հայաստանի ներդրումը Բանկի կապիտալում կազմում է 100 հազ.դոլար: 

Նախորդ հոդվածը‘«Ռոմա» — «Նապոլի». Կարո՞ղ է արդյոք այն վերածվել «Սերիա Ա-ի» կենտրոնական հանդիպման’
Հաջորդ հոդվածը‘Կարլես Պույոլը վերադառնում է 7 ամիս դադարից հետո’