‘ԵԱՀԿ գագաթնաժողով Տոկիոյում. Քննարկվում է իրադրությունն Ուկրաինայում’

1047

Տոկիոյում ԵԱՀԿ երկօրյա խորհրդակցությունների բացմանը Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ դիրք բռնել Ռուսաստանի կողմից Ղրիմն անեքսիայի ենթարկելու հարցում: Ըստ փոխնախարարի՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության խորացումն ապացուցում է, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ անդամ, խախտում է այդ կազմակերպության հիմնական՝ խաղաղության և անվտանգության պահպանման սկզբունքները:

ԵԱՀԿ-ն առանցքային դերակատարում ունի Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու հարցում: Նա 35 ռազմական դիտորդներ է ուղարկել Կիև, ինչպես նաև՝ դիտորդների հատուկ առաքելություններ՝ մայիսի վերջին կայացած նախագահական ընտրություններում:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական նոր սկանդալ է ծագել, երբ շաբաթ օրը ցուցարարները Կիևում հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա: Նրանք դա արել էին այն բանից հետո, երբ Ուկրաինայում խփվել էր Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը ուկրաինացի զինվորների էր տեղափոխում: Արդյունքում՝ զոհվել էր 49 մարդ:

Բացի ուկրաիանական հարցից՝ Տոկիոյում կքննարկվի նաև իրավիճակը Կորեական թերակղզում:

Ճապոնիան ԵԱՀԿ-ի վաղեմի գործընկերն է Ասիայում: Ճապոնական ԱԳՆ-ի ներկայացուցիչների տվյալներով՝ հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, կազմակերպության անդամ-երկրների և ճապոնական արտաքին քաղաքականության գերատեսչության  ներակայացուցիչներ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն անջատում է Ուկրաինայի գազը’