ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանի հեռացմանը

390

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը դեմ է հանդես եկել Ռուսաստանին կազմակերպության կազմից հեռացնելուն, ինչի կոչ է անում Կիևը։

«Կարծում եմ, որ այսօրվա տեսակետից իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի լինել ԵԱՀԿ անդամ»,- գերմանական Welt թերթին տված հարցազրույցում ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ միևնույն սեղանի շուրջ նստելը չի նշանակում «դիվանագիտական սիրալիրություններ փոխանակել»։

«Երբևէ մեզ կրկին բանակցային խողովակներ պետք կլինեն։ Եվ ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով միակ կազմակերպությունն է, որում բոլորը, ովքեր նշանակություն ունեն եվրոպական անվտանգության կառուցման համար, նստում են նույն սեղանի շուրջ»,- ասել է Շմիդը։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան անցյալ ամառ հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն ինքնաոչնչացման փուլում է գտնվում։ Ըստ նրա՝ կազմակերպությունը կոչնչանա, եթե Ռուսաստանը մնա նրա կազմում։

Իր հերթին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի վերջին նշել է, որ Արևմուտքը ԵԱՀԿ-ն վերածել է քարոզչական բանավեճերի հարթակի, իսկ Լեհաստանի նախագահությունը զրոյի է հավասարեցրել կազմակերպության աշխատանքի արդյունքները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններում
Հաջորդ հոդվածըԱրցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է