‘ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ հիմնախնդրի առաջընթացի բացակայությամբ ‘

948

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իր՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: 

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ապա բոլորն էլ մտահոգված են առաջընթացի բացակայությամբ և  իրավիճակի վատթարացմամբ. միայն այս տարվա ընթացքում 28 զինծառայող է սպանվել: Ես ինքս կիսում եմ այդ մտահոգությունը: Մենք շարունակում ենք աջակցել Մինսկի խմբի, ինչպես նաև համանախագահող Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ջանքերին: Սակայն միջազգային հանրության ներդրումներն էական չեն լինի, եթե հակամարտող կողմերը բանակցությունների միջոցով համերաշխության գալու քաղաքական կամք չդրսևորեն: Ես ընդգծել եմ սա Նյու-Յորքում երկու կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:  Տարածաշրջանում լարվածության սրումից խուսափելու և երկար սպասված անվտանգությունը հաստատելու միակ տարբերակը բանակցությունների բովանդակությանը վերադառնալն է», — «Ինտերֆաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:                                                                                                                                                                                                                                                            

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն հաստատեց սիրիահայերին տուրքերից ազատելու օրենքի նախագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարի արխիվը վաճառվել է 1 միլիոն դոլարով ‘