ԵԱՀԿ գործող նախագահը «պատերազմի սպառնալիք» է տեսնում

623

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Զբիգնև Ռաուն հինգշաբթի օրը նախազգուշացրել է Եվրոպայում պատերազմի սպառնալիքի մասին։

«ԵԱՀԿ տարածաշրջանում պատերազմի սպառնալիքն այժմ ավելի մեծ է, քան երբևէ անցած 30 տարիների ընթացքում»,- հայտարարել է Ռաուն Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, որը նվիրված էր Եվրոպայում ամվտանգության հարցերին և Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես նախօրեին հայտարարել է, որ «Եվրոպայում նոր զինված հակամարտության վտանգ է նկատվում»։

Ռաուն ելույթ է ունեցել 57 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների առջև և կոչ է արել օգտագործել ԵԱՀԿ ձևաչափը՝ լարվածությունը լիցքաթափելու համար։

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, ելույթ ունենալով Վիեննայում, իր հերթին նախազգուշացրել է «անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման» մասին, եթե փորձ արվի «հյուծելու  անվտանգության երաշխիքների վերաբերյալ բովանդակալից բանակցային գործընթացը»։ Դիվանագետը ԵԱՀԿ լսարանին զգուշացրել է, որ եթե Մոսկվան «խելամիտ ժամանակում պատասխան չստանա իր առաջարկներին», ապա ստիպված կլինի «բոլոր միջոցները ձեռք առնել՝ ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու համար»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկյան հետախուզությունը վստահ չէ
Հաջորդ հոդվածըՄեսսին ՊՍԺ-ի ընդհանուր խումբ կվերադառնա հաջորդ շաբաթ