‘ԵԱՀԿ գործող նախագահ. Ալիև-Սարգսյան հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը’

814

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լեոնիդ Կոժարան Վիեննայում  մամուլի ասուլիսի ընթացքում ողջունել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև նախօրեին կայացած հանդիպումը, հաղորդում է ԵԱՀԿ կայքը։

«Վստահ եմ, որ բարձր մակարդակի հանդիպումը կնպաստի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև առաջընթացին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում», — հայտարարել է նա, ավելացնելով, որ նման հանդիպումները հիմք են խաղաղության և կայունության հասնելու, ինչպես նաև տարածաշրջանի նոր հեռանկարների համար։

Կոժարան ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է  այսուհետև էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործում: 

Նախորդ հոդվածը‘Ինչը Երևանում 5 մետրից բարձր է աճում, ընկնում է քաղաքապետարանի սղոցների բերանը (հայտարարություն)’
Հաջորդ հոդվածը‘Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը’