‘ԵԱՀԿ դիտորդները երեկոյան Ուկրաինա կժամանեն ‘

773

ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ակնկալում է, որ ԵԱՀԿ դիտորդական խմբերը կսկսեն Ուկրաինա ժամանել արդեն այսօր երեկոյան:

«Այսօր հայտարարվել է, որ ԵԱՀԿ-ն երեկոյան սկսելու է դիտորդներ ուղարկել Ուկրաինա: Նրանք կկարողանան առանց կոմղնակալ վերաբերմունքի փաստեր հավաքել եւ տալ իրավիճակի հստակ գնահատականը»,- հայտարարել է Նուլանդը՝ Վիեննայում, որտեղ անց է կացվում ԵԱՀԿ նիստը:

Նուլանդը հույս է հայտնել նաեւ, որ այդ խմբերը մասնավորապես, հնարավորություն կունենան աշխատել Ղրիմում, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի արեւելքում գտնվող մյուս խոշոր քաղաքներում: Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանի առարկությունների պատճառով՝ ԵԱՀԿ-ում՝ Ուկրաինայում լայնամասշտաբ դիտորդական առաքելություն անցկացնելու հարցով դեռեւս համաձայնության չեն հասել: Հաղորդում է Interfax-ը:  

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկները չեն տրվել սադրանքին’
Հաջորդ հոդվածը‘Արագածոտնի գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը. «ՀԷԿ-ը չի՛ կառուցվելու» (Տեսանյութ)’