‘ԵԱՀԿ դիտորդ. ԱՄՆ ընտրություններն արդար եւ թափանցիկկ չեն ‘

890

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իլյա Կոստունովը կարծում է, որ ԱՄՆ ընտրութւունները թափանցիկ եւ արդար չեն:

«Քվեարկությունը չի կարելի ուղղակի համարել, որովհետեւ յուրաքանչյուր նահանգի դիրքորոշումն արտահայտում են ընտրիչները: Վերջիններս, բացի նրանից, որ համամասնորեն չեն ներկայացված, նշանակվում են վերջին ընտրություններում հաղթած կուսակցության կողմից: Ամերիկյան ընտրություններն արդար չի կարելի անվանել, քանի որ ցանկացողների մի հսկայական զանգված չի կարողանում քվեարկությանը մասնակցել», — ռուսաստանյան լրագրողներին հինգշաբթի ասել է Կոստունովը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ում գործում է «նստակեցության» ցենզը. ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար քաղաքացին պետք է նահանգում ապրի 6 ամսից մինչեւ մեկ տարի:

«53 միլիոն ընտրողներ՝ իսկ դա ընդհանուր թվի մեկ քառորդն է, այս ընտրություներին հնարավորություն չունեին քվեարկելու, չնայած այն բանին, որ ԱՄՆ քաղաքացիներ են համարվում», — ասել է ռուսաստանցի պատգամավորը՝ նշելով, որ իր դիտողությունները տեղ են գտել նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում: 

Նախորդ հոդվածը‘Բրեյվիկը իշխանություններին բողոքել է վատ բանտային պայմաններից ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել չնույնացնել համասեռականությունը մանկապղծության հետ ‘