‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այցելել են 1/30 ընտրատեղամաս’

932

1/30 ընտրական տեղամասի հանձնաժովողի նախագահ, «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչ Նիկոլայ Նիկողոսյանը iLur.am-ի թղթակցին հայտնել է, որ ընտրատեղամասի 1929 ընտրողներից շուրջ 800 արդեն քվեարկել են: Ընտրատեղամասում ներկա էին թեկնածուներ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի վստահված անձինք:

iLur.am-ի թղթակցի այցելության պահին տեղամաս այցելեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության  երկու դիտորդներ, ովքեր հրաժարվեցին պատասխանել մեր թղթակցի հարցերին՝ պատճառաբանելով, որ չունեն հարցազրույց տալու իրավունք: Նրանք միայն նշեցին, որ վաղը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կհրապարակվի պաշտոնական զեկույցը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ տվյալ տեղամասում չկան կուտակումներ, չեն հայտնաբերվել անճշտություններ ընտրացուցակներում:

Նախորդ հոդվածը‘Մեսրոպ Մեսրոպյան. Վանատուրում քվեարկել է ընտրողների 25-30 տոկոսը’
Հաջորդ հոդվածը‘Աբովյանում ՀՀԿ անդամները հորդորում են ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն’