‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արտահայտել է իր խոր մտահոգությունը Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով’

1142

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն, դեսպան Յանեշ Լենարչիչը արտահայտել է իր խոր մտահոգությունը հունվարի 31-ի երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով։  Լենարչիչը նշել է, որ սա կարող է խորը հետք թողնել ընտրական գործընթացում և հանդես է եկել կոչով։

«Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելի բարդացնել վիճակը։ Մենք նաև կոչ ենք անում համապատասխան մարմիններին շարունակել հետաքննությունը և հայտնաբերել մեղավորներին»,-ասել է Լենարչիչը։ Նա նաև ավելացրել է՝ «բոլոր շահագրգիռ կողմերը պետք է երաշխավորեն, որ նախընտրական գործընթացը խաղաղ կանցնի»։

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանը չէր ճանաչել Ղարաբաղը, դա արել էին հայաստանցի ցանցահենները’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը այցելել է Պարույր Հայրիկյանին (լրացված)’