ԵԱՀԿ ԽՎ․ Թուրքիայի նախագահը ընտրություններում «չարդարացված առավելություն» ուներ

275

Ընտրությունները Թուրքիայում լավ էին կազմակերպված, քվեարկողներին ընտրություն էր առաջարկվում իսկապես  քաղաքական տարբեր այլընտրանքների միջև, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իշխող կուսակցությունը չարդարացված առավելություն ունեին։

Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների՝ 40 երկրների 401 ներկայացուցիչների հայտարարության մեջ (Դեմոկրատական  ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի` 264, ԵԱՀԿ ԽՎ-ի՝ 98 և ԵԽԽՎ՝ 39 փորձագետներ)։

«Թուրքիայում համապետական ընտրությունները լավ էին կազմակերպված, դրանք քվեարկողներին ընտրություն էին առաջարկում իրական քաղաքական այլընտանքների միջև, սակայն գործող նախագահը և իշխող կուսակցությունները չարդարացված առավելություն ունեին։ Հավաքների, ընկերությունների և կարծիք արտահայտելու հիմնարար ազատությունների սահմանափակումները խոչընդոտում էին որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների ու կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և անկախ մամուլի ներկայացուցիչների մասնակցությանը»,- ասվում է փաստաթղթում։

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեի կարծիքով՝ «Թուրքիան չի կատարում դեմոկրատական ընտրություններ անցկացնելու հիմնական սկզբունքները», քանի որ «առանցքային քաղաքական և հասարակական գործիչները բանտում են գտնվում նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից հետո, ԶԼՄ-ների ազատությունը կոշտ կերպով սահմանափակվում է, ինքնագրաքննության մթնոլորտ է տիրում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը վստահ է, որ հաղթելու է երկրորդ փուլում
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունը պատրաստ է աշխատելու նրա հետ, ով կհաղթի