‘ԵԱՀԿ ԽՎ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի գոտում առկա իրավիճակով’

1007

ԵԱՀԿ ԽՎ անհանգստությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակով և սատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Այդ մասին ասվում է ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալությանն առնչվող SalamNews-ի հարցմանը ԵԱՀԿ ԽՎ պատասխանում: «Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել սադրանքներից և ջանք գործադրել հակամարտությունը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար», — ասվում է կազմակերպության պատասխանում:

Հիշեցնենք, որ վերջերս հակառակորդը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն էր ձեռնարկել Քարվաճառի ուղղությամբ: ԼՂՀ ՊԲ օպերատիվ գործողությունների շնորհիվ հակառակորդի դիվերսիոն խումբը վնասազերծվել էր: 

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը պատրաստ է ցանկացած օգնության՝ Լևոն Հայրապետյանին իրավական աջակցություն ցուցաբերելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանություն. Ադրբեջանցի դիվերսանտը ապօրինի հատել է ԼՂՀ պետական սահմանը’