‘ԵԱՀԿ հանձնակատարն անդրադարձել է ԶԼՄ-ների դեմ բռնություններին, այդ թվում՝ մեր կայքին ‘

2195

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է սահմանադրական հանրաքվեի քվեարկության օրը լրագրողների դեմ սանձազերծված բռնություններին:

Մասնավորապես, հանձնակատարը հիշատակել է.

iLur.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի դեմ կիրառված բռությունը, որի հետեւանքով տեղամասում վնասել են նրա լրագրողական վկայականն ու տեսախցիկը,

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Անուշ Մկրտչյանի հետ կատարված միջադեպը, որի ժամանակ վիրավորել են նրան Այո-ի շտաբի մոտ,

Հետք-ի լրագրող Դիանա Ղազարյանի հետ կատարված միջադեպը. նրա նեթբուքը խլել են ընտրատեղամասում:

«Կոչ եմ անում իշխանություններին՝ հետաքննել բոլոր միջադեպերը, որոնք կապված են լրագրողների հետ: ԶԼՄ-ների հանդեպ բռնությունների համար անպատժելիությունն անընդունելի է»,- հայտարարել է հանձնակատարը:

Հանձնակատարը նշել է, որ լրագրողներն իրավունք ունեն լուսաբանելու հանրային միջոցառումները, եւ դա պետք է անեն ազատ եւ անվտանգ եղանակով:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հանրաքվեի իրական արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ Խումբ G․ «Չելսի» – «Պորտու»֙ 2:0, «Դինամո Կիեվ» – «Մաքաբի Թել-Ավիվ»֙ 1:0 (տեսանյութ)’