‘ԵԱՀԿ հերթական դիտարկումը կանցկացնի Սեյսուլանի ուղղությամբ’

866

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելության դիտարկումը Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում ընդհատվել էր՝ ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով:

Նախորդ հոդվածը‘ Սոնգը չի ցանկանում «Բարսելոնա» վերադառնալ’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում’