‘ԵԱՀԿ հերթական դիտարկումը կանցկացնի ‘

727

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Հակառակ կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկաայցուցիչ Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն և անձնական օգնական Ուիլիամ Պրայորը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյան-գեներալ Մանվել հարաբերությունների էվոլյուցիան. 2008-2014 (տեսանյութ)’