‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են տարածաշրջան’

797

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը այսօր կժամանի Բաքու։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանգստյան օրերին Ադրբեջան կայցելեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նոյեմբերի 4-ին նրանք հանդիպում են ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ինչից հետո կայցելեն նաև Երևան։

Այցի նպատակը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպումն է։

Նախորդ հոդվածը‘Հրդեհ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում’
Հաջորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանի համար Բեռլինի հայ համայնքի ստեղծումը շնորհավորելու առիթ է ‘