‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան’

918

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այս տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հաստատել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում:

Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդում են, որ միջնորդներն Ադրբեջան կժամանեն փետրվարի 15-ին: Իսկ փետրվարի 16-ին մի շարք հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ: Բաքվից միջնորդները կժամանեն Երևան:

Նշենք, որ ավելի վաղ Մինսկի միջնորդները համատեղ հայտարարությունում հաղորդել էին ընթացիկ ամիս տարածաշրջան այցելելու մտադրության մասին:

 

Նախորդ հոդվածը‘«Նորմանդական քառյակի» գրեթե 14 ժամ տեւած բանակցային մարաթոնը ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’