‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն Հարավային Կովկաս’

754

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն Հարավային Կովկաս: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքու կայցելի հաջորդ շաբաթվա սկզբին: Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Համանախագահների այցի նպատակն Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպման կազմակերպումն է: Բաքվից հետո միջնորդները կմեկնեն Երևան:

 

 

Նախորդ հոդվածը‘Զանգ ընկերոջը Ռուսաստան` 1 րոպեն 15 դրամով’
Հաջորդ հոդվածը‘2014-ին բնապահպանության ոլորտի ծախսերը կկազմեն ավելի քան 2 մլրդ դրամ’