‘ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն արժանի են բանակցությունների սեղանի շուրջ լինելու’

874

Լեռնային Ղարաբաղն արժանի է, որ իր ձայնը լսվի, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին հարցազրույցում:

«Բոլոր կողմերը արժանի են բանակցությունների սեղանի շուրջ լինելու: Ես մի քանի անգամ այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, հանդիպումներ ունեցել: Նրանք արժանի են, որպեսզի իրենց ձայնը լսվի, բայց կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչպես դա տեղի կունենա»,- հայտարարել է համանախագահը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի քաղաքական կամքն է:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին՝ համանախագահն ընդգծել է, որ բոլորը պետք է ձեռնպահ մնան իրավիճակը սրող հայտարարություններից:

 

Նախորդ հոդվածը‘Թիմ Ռոբինս. Կյանքի օրենքները’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ Ալրաղացում. այրվել է 720 քմ տարածք’