‘ԵԱՀԿ նախագահ. Հակամարտությունները չեն կարգավորվի, եթե դրա ցանկությունը չկա’

846

Ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում, կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալթերը ԵԱՀԿ 57 անդամ երկրների ներկայացուցիչներին դասեր քաղել Առաջին համաշխարհային պատերազմից: «Խաղաղությունը երբեք որպես ինքնին ենթադրվող բան չպետք է ընկալվի: Մենք չպետք է հանգիստ վայելենք խաղաղության դափնիները, այլ կառուցենք ու ամրապնդենք այն` անընդհատ երկխոսության, վստահության ամրապնդման շնորհիվ բարձրացնելով փոխըմբռնման մակարդակը», — ասել է նա:

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ 2014-ը պետք է հաշտության տարի լինի Բալկանների համար: «Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Վրաստանում 2008-ի պատերազմի հետեւանքների վերացումը եւ մերձդնեստրյան հկամարտության կարգավորման գործընթացները օրակարգային հարցերի թվում են», — ասել է Բուրկհալթերը:

«Մենք լավ ենք հասկանում, որ առաջընթացը միանգամից լի կայանա, որ կարգավորումն անհնար կլինի, եթե կողմերը մտադիր չլինեն հասնել դրան: Այնուհանդերձ, մենք համոզված ենք, որ սպասելն ու դիտորդի դերում հանդես գալը լավ տարբերակ չէ», — ավելացրել է նա: 

Նախորդ հոդվածը‘Ընթացիկ ձմեռը Հայաստանի համար բացառիկ էր’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի նոր պաշտոնակատար’