‘ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի շփման գծում ‘

849

Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Նախորդ հոդվածը‘Տեսանելի ապագայում, հնարավոր է՝ հողին հանձնվի Լենինի դին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա հումոր. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի քաղաքացիական հասարակության ձևավորմանը. Վարչապետ’