‘ԵԱՀԿ-ն Մշտական խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով’

928

Եվրոպայի անվտանգության և հանագործակցության կազմակերպությունը Մշտական խորհրդի նիստ է հարվիրել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Այն տեղի կունենա այսօր ցերեկը: Քիչ ավելի ուշ նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, իսկ հինգշաբթի օրը նույն հարցով արտակարգ նիստ կանցկացնի ԵՄ արտաքին գործերի խորհուրդը:

Այսօր նախատեսված է նաև Ուկրաինա-ՆԱՏՕ արտակարգ նիստը: Այս բոլոր հանդիպումների անցկացման առիթ է դարձել Մարիուպոլի հրթիռակոծությունը: Հանդիպումների նախաձեռնությունն Ուկրաինայինն է:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ընդհատել է այցը Սաուդյան Արաբիա և վերադարձել Կիև, որտեղ անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի բաց մասում նա հայտարարել է, որ մտադիր է եվրոպական երկրներին կոչ անել սաստկացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ: Նա մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Մինսկի պայմանագրից միակողմանիորեն դուրս գալու վերաբերյալ, և նշել է, որ Կիևն այդ համաձայնագրերի այլընտրանքը չի տեսնում:

Դոնեցկի մարզային իշխանությունների տվյալներով՝ Մարիուպոլի բնակելի թաղամասերի հրթիռակոծության արդյունքում զոհվել է 30 խաղաղ բնակիչ, ևս 95 մարդ վիրավորվել է: Կիևը հրթիռակոծության համար մեղադրում է անջատականներին, մինչդեռ ԴԺՀ-ն ժխտում է դրան իր մասնակցությունը: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անգլիկանյան եկեղեցին առաջին կին եպիսկոպոսը կունենա’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ մեկը կարողացել է զանգահարել Դևիդ Քեմերոնին’