ԵԱՀԿ-ն պահանջում է ազատ արձակել իր աշխատակիցներին

418

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը «ծայրաստիճան մտահոգություն է հայտնում» Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում իր չորս աշխատակիցների ձերբակալման կապակցությամբ։

ԵԱՀԿ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել այդ մարդկանց, որոնք մոնիթորինգային առաքելության կազմում աշխատել են Դոնեցկում և Լուգանսկում։

Ռուսաստանյան ներխուժումից անմիջապես հետո ԵԱՀԿ-ն Ուկրաինայից տարհանել է իր գրեթե 500 օտարերկրյա աշխատակիցների, սակայն տեղում են մնացել ուկրաինացի աշխատակիցները, որոնցից շատերն աշխատում են այն քաղաքներում, որոնք հայտնվել են ռուսաստանյան զորքերի հարվածի տակ։

ԵԱՀԿ-ն Ուկրաինայի արևելքում իր առաքելությունն սկսել է ծավալել 2014 թ․ Ղրիմի անեքսիայից հետո, սակայն նրա մանդատի ժամկետն ավարտվել է մարտի 31-ին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը դիտորդներին մեղադրել էր կանխակալության մեջ և չէր երկարացրել նրանց աշխատանքի թույլտվությունը չճանաչված հանրապետությունների սահմանների հարևանությամբ։ Ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ավելի վաղ ԵԱՀԿ դիտորդներից պահանջել են լքել տարածքը մինչև այս ամսվա վերջը։ Ապրիլին ինքնահռչակ ԼԺՀ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են դիտորդների ձերբակալության մասին՝ պետական դավաճանության և «օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի բնույթի տեղեկություններ փոխանցելու» կասկածանքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊաշտպանական ծախսերն աշխարհում
Հաջորդ հոդվածըԽոսքի ազատությունն Ադրբեջանում