ԵԱՀԿ-ն վերջնականապես հեռանում է Ուկրաինայից

423

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հայտարարել է իր դիտորդական առաքելությունն Ուկրաինայում դադարեցնելու մասին՝ այն բանից հետո, երբ Մոսկվան վետո է դրել այն երկարացնելու վրա։

ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի խոսքով՝ բոլոր տարբերակները փորձվել են, սակայն Ռուսաստանի դիրքորոշումն այլ ելք չի թողել։

ԵԱՀԿ-ի առաքելությունն Ուկրաինայում մեկնարկել է 2014 թ․, երբ երկրի արևելքում ակտիվացել էին Կրեմլի աջակցությունը վայելող անջատականները։ ԵԱՀԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն էր, որն անմիջականորեն հետևում էր հակամարտությանը։

Կազմակերպության գրեթե բոլոր դիտորդները երկրից դուրս էին բերվել փետրվարին՝ ռուսաստանյան ներխուժումից հետո, սակայն առաքելության վարչական աշխատակիցները մնացել էին տեղում, և նրանցից չորսը ձերբակալվել էին։

ԵԱՀԿ-ի կազմում 57 երկիր է, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան։

Հինգշաբթի օրը Ռուսաստանը ԵԱՀԿ-ին մեղադրել է Արևմուտքի և Ուկրաինայի հետախուզական ծառայություններին ռուսաստանյան և ռուսաստանամետ ուժերի տեղակայման մասին տեղեկություններ հաղորդելու մեջ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մարիա Զախարովան, որը խոստացել է, որ դրա ապացույցներն ավելի ուշ կներկայացնեն ԴԺՀ-ի իշխանությունները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԽաղաղ բնակիչների տարհանման հնարավորություն «Ազովստալից»
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Արոնյանը եզրափակիչում պարտվեց Կարուանային