‘ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում ՊՆ ներկայացուցչի հաստիք են բացում’

871

Պնախարար Սեյրան Օհանյանը կառավարության հերթական նիստի օրակարգ է բերել մի նախագիծ, որով նախատեսվում է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում ստեղծել ՊՆ ներկայացուցչի հաստիք: Նախագիծը հեղինակները հիմնավորել են այսպես. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ինչպես նաև այն, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում, անհրաժեշտ է լինում, որպեսզի ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը անմիջական մասնակցություն ունենա այդ կազմակերպությունների շրջանակներում բարձրացված և Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկմանը: …Համագործակցության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նշված ծրագրերի շրջանակներում բարձրացվող հարցերին առավել արագ և օպերատիվ արձագանքելու, որոշակի հարցերի քննարկմանը ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու հանգամանքով»:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում բացվում է հայկական եկեղեցական համալիրը ‘
Հաջորդ հոդվածը‘«Դպրոց-կենտրոնների միությունը» դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիայի» անդամ’