ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ եվրատլանտյան տարածաշրջանի դեգրադացիայի մասին

401

ՌԴ-ն եվրատլանտյան տարածաշրջանում ետընթաց է արձանագրում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի գործոնը, ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը ԵԱՀԿ-ին դուրս են մղում եվրոպական անվտանգության ոլորտից, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

«Ռուսաստանյան դիվանագիտությունը տեսնում է, թե ինչպես է դեգրադացվել իրավիճակը եվրատլանտյան տարածքում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի գործոնը»,- հայտարարել է Լուկաշևիչը օնլայն բանավեճի ընթացքում։ Ըստ նրա՝ «Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրամիությունը, ըստ էության, ԵԱՀԿ-ն դուրս են մղում եվրոպական անվտանգության մատրիցայից»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեսկովը գնահատել է գագաթնաժողով անցկացնելու հավանականությունը
Հաջորդ հոդվածըԿրեմլը մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունը