ԵԱ․ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը կեսական միավոր են հետ առաջատարից

573

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր (բաժանում են 2-6-րդ տեղերը) եւ կեսական միավոր են հետ միաձնյա առաջատար, գերմանացի Մատիաս Բլյուբաումից։

6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի խաղաց ուկրաինացի Յուրի Կուզյուբովի հետ, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Դանիիլ Յուֆային։

Շանթ Սարգսյանն ու Հայկ Մ․ Մարտիրոսյանն ունեն 4,5-ական միավոր, Մանուել Պետրոսյանը՝ 4, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3,5-ական, Էմին Օհանյանը՝ 2,5։

Նախորդ հոդվածը«Ռոման» հաջորդ շաբաթ կբանակցի Մխիթարյանի գործակալի հետ
Հաջորդ հոդվածըԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց 9։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ