ԵԱ․ Դանիելյանի, Մկրտչյանի, Գաբոյանի եւ Կոբակի հաղթանակները

269

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը, Աննա Սարգսյանը խաղաց ոչ ոքի, Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեց։

Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ առաջատարներից։ Մարիամ Մկրտչյանն ու Կոբակն ունեն 2-ական միավոր։ Սարգսյանն ու Գաբոյանը վաստակել է 1,5-ական միավոր։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։

Նախորդ հոդվածըԵՄ-ն 2022 թ․ ՄՔԴ-ին վճարել է 10 մլն եվրո
Հաջորդ հոդվածըՃապոնիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Կիսիդան այցելել է Ուկրաինա