ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը բաժանեց 2-6-րդ տեղը

373

Մոնակոն ներկայացնող լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոցկոյի հաղթանակով ավարտվեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։

Վերջին տուրում Սոցկոն ոչ ոքի խաղաց Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանի հետ եւ վաստակեց 8,5 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։

2-6-րդ տեղերը 8-ական միավորով բաժանեցին Լիլիթ Մկրտչյանը, ադրբեջանցիներ Գունայ Մամաձադան ու Ուլվիա Ֆատալիեւան, լեհ Ալեքսանդրա Մալցեւսկայան եւ ռումինացի Իրինա Բուլմագան։ Լիլիթ Մկրտչյանը չորրորդն է։

Աննա Սարգսյանը 8-րդն է՝ 7,5 միավոր, Էլինա Դանիելյանը 16-րդն է՝ 7 միավոր, Մարիա Գեւորգյանը 24-րդն է՝ 6,5 միավոր, Մարիամ Մկրտչյանը 34-րդն է՝ 6,5 միավոր։

Նախորդ հոդվածըԱնօդաչուների՝ ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հեռանկարը մտահոգիչ է
Հաջորդ հոդվածըԱրտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն