ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի թիմին

357

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։

Գաբրիել Սարգսյանը պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային, Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Մաքսիմ Լագարդին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ժյուլ Մուսարդին։

Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր եւ 6 առաջատարների թվում է։

Կանանց Հայաստանի հավաքականը 1,5։2,5 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին։

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Մերի Արաբիձեին։ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց Նանա Ձագնիձեի, Աննա Մ․ Սարգսյանը՝ Սալոմե Մելիայի հետ դիմակայությունում։  Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի խաղաց Սոֆիո Գվետաձեի հետ։

Հայաստանի թիմը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Նախորդ հոդվածը1 զոհ, 13 գերեվարված, եւս 24 զինծառայողի հետ կապը կորել է. ՊՆ
Հաջորդ հոդվածըԼեհ-բելառուսական սահման․ Միգրանտներին ետ են քաշում սահմանից