ԵԱ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց ադրբեջանցի Ահմադզադային

246

Սերբիայում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց ադրբեջանցի Ահմադ Ահմադզադային եւ վաստակել է 2,5 միավոր։

Հաղթանակներ տարան նաեւ Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովհաննիսյանը, որոնք  նույնպես ունեն 2,5-ական միավոր։

Գաբրիել Սարգսյանը երկու հաղթանակներից հետո ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Դավիթ Պարավյանի հետ։ Երկուսն էլ ունեն 2,5-ական միավոր։

11 առաջատարները վաստակել են 3-ական միավոր։

Ոչ ոքի խաղացին նաեւ Մամիկոն Ղարիբյանը (2,5), Ռոբերտ Հովհաննիսյանը (2), Մանուել Պետրոսյանը (2), Ռոբերտ Փիլիպոսյանը (1,5):

Արմեն Բարսեղյանը (1,5), Վահե Դավթյանը (1,5) պարտություն կրեցին։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածըԵզակի վիրահատություն «Արմենիա» բժշկական կենտրոնում
Հաջորդ հոդվածը15-ամյա Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Մեծ մրցանակի եզրափակիչի հաղթող (տեսանյութ)