‘ԵԱ․ Հայ ըմբիշի հաղթական գոտեմարտն ադրբեջանցու դեմ կիսաեզրափակիչում(տեսանյութ)’

1064

Իտալիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ։

48 կգ քաշայինների պայքարում Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովի հետ եւ հաղթեց 3։2 հաշվով։

Հունիսի 22-ին կայանալիք եզրափակիչում Հովհաննիսյանի մրցակիցը կլինի մակեդոնացի Բեսիր Ալիլին։

Նախորդ հոդվածը‘Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պայմանները’