ԵԱ․ Մարիամ Մկրտչյանի եւ Պոլինա Կոբակի հաղթանակները

180

Չեռնոգորիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի եւ վաստակել են 4-ական միավոր՝ առաջատարներից հետ մնալով կեսական միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանն (3,5 միավոր) եւ Պոլինա Կոբակը (3 միավոր)։

Աննա Սարգսյանը խաղաց ոչ ոքի եւ ունի 3 միավոր։ Սուսաննա Գաբոյանը (2 միավոր) պարտություն կրեց։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածը«Ռոման» կհրավիրի Կոնտեին, եթե Մոուրինյոն հեռանա
Հաջորդ հոդվածըՀայաստան — Թուրքիա հանդիպման մրցավարները